Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկելու է սեպտեմբերի 27-ից հայտարարաված ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծը։ Հարցը հինգշաբթի նշանակված արտահերթ նիստի օրակարգում է։
Խորհրդարանական ընդդիմության՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն արդեն երկորդ անգամ են նման օրակարգով նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես գալիս։ Նախորդ փորձն իշխանությունը տապալեր էր՝ չմասնակցելով Ազգային ժողովի խորհրդի նիստին։
Ընդդիմադիրները կանոնոկարգ օրենքով խորհրդի նիստը շրջանցելու ճանապարհ են գտել, բայց այս անգամ էլ իշխանականները հնարավրություն ունեն նախաձեռնությունը տապալելու՝ նիստերի դահլիճ չներկայանալով։
Որպեսզի արտահերթում ռազմական դրությունը վերացնելու հարցը ընդհանրապես քննարկվի, պետք է 67 պատգամավորներ գան դահլիճ ու գրանցվեն։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին 41 ձայն ունեն։ Որոշման ընդունման համար ընդդիմադիրներին իշխանության ձայներն են անհրաժեշտ։
Իշխանական «Իմ քայլի» պատմգավոր Արման Եղոյանն ասաց՝ դեռ որորշում չունեն՝ կներկայանա՞ն նոյեմբերի 26-ի արտահերթ նիստին, կամ թե ինչպե՞ս կքվեարկեն։ Ասում են՝ ռազմական դրություն հայտարարվել է Կառավարության առաջարկով, Կառավարություն էլ պետք է գնահատական տա, թե երբ է պետք հանել ռազմական դրությունը։
«Ռազմական դրությունը վերացնել-չվերացնելու հարցն էլ կախված է դրությունից ռազմաճակատում և իրավիճակից։ Հիմա էդ հարցի պատասխանը Զինված ուժերը պետք է տան։ «Իմ քայլում» չէ, որ պետք է փոփոխություն լինի, էդ հարցը քննարկվում ա հիմա Զինված ուժերի հետ, և եթե Զինված ուժերը գտնեն, որ այլևս ռազմական դրությունը պահելու կարիք չկա, ուրեմն չկա։ Ընթացքի մեջ է այսօր-վաղը պարզ կլինի», - ասաց իշխանական պատգամավորը։
Եղոյանը չի հերքում՝ նախօրերին «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում քննարկել է նաև այս հարցը, և իշխանական պատմգավորների համար միանշանակ է, որ ռազմական դրության վերացումն, առանց Զինված ուժերից նման ազդակ ստանալու, շատ ռիսկային է։
«Իհարկե, քննարկվել է և եզրակացությունն այն է, որ պետք է հասկանալ դրությունը ռազմաճակատում, Արցախում և ռազմական դրության իրավակարգավորումները պահելու անհրաժեշտությունը։ Դա կախված է բանակի տված ազդակներից, եթե իրենք ասեն, որ ռազմական դրություն այլևս պետք չի, ուրեմն պետք չի։ Այսինքն ռազմական դրությունը կոնկրետ խնդիրներ լուծելու համար է, իսկ էդ կոնկրետ խնդիրներից տեղյակ են Զինված ուժերը։ Ռազմական դրությունը պայմանավորված է իրավիճակով ռազմաճակատում։ Հիմա իր համամասնության մեջ, թե ինչ վիճակ է ռազմաճակատում, գիտի Գլխավոր շտաբը, Զինված ուժերը, թե իրենք գտնեն, որ պետք է, ուրեմն պետք է, պետք չի, ուրեմն պետք չի», - ասաց Եղոյանը։
Ընդդիմադիրները հայտարարում են՝ ռազմական դրության պայմաններում տնտեսությունն է տուժում, ժողովրդավարությունը․ ավելին՝ վստահ են, որ իշխանությունները չեն գնում ռազմական դրությունը վերացնելու ճանապարհով, բացառապես իրենց իշխանությունը պահպանելու ցանկությամբ պայմանավորված։
Երբ երկրում ռազմական դրություն է, վարչապետին անվստահություն հայտնելու հարց չի կարող քննարկվել: Խորհրդարանի ընդդիմադիրները՝ թե՛ «Լուսավոր Հայաստանը», թե՛ «Բարգավաճ Հայաստանը» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտնի հայտարարության ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում։