Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 14-ից ի վեր ավելի քան 11 հազար  արցախցիներ վերադարձել են իրենց տները


Արցախցիները Երևանից Ստեփանակերտ մեկնող ավտոբուսի մոտ, 18-ը նոյեմբերի, 2020թ․
Արցախցիները Երևանից Ստեփանակերտ մեկնող ավտոբուսի մոտ, 18-ը նոյեմբերի, 2020թ․

Երեկ ռուսաստանցի խաղաղապահները Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել փախստականների ավտոբուսների հերթական շարասյունը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«32 ավտոբուսներ Երևանից մեկնել են դեպի Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ շուրջ 1300 մարդու հասցնելով Լեռնային Ղարաբաղ», - ասված է հաղորդագրությունում։

Երեկ ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ մեկ օրում Հայաստանից ավելի քան 2 հազար 300 փախստականներ են վերադարձել Լեռնային Ղարաբաղի իրենց տները: Կիրակի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց 1400 մարդու Ստեփանակերտ վերադարձնելու մասին, շաբաթ օրը՝ 1100 մարդու:

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակիչներ վերադարձել են իրենց նախկին բնակավայրերը՝ ռուսաստանցի խաղաղապահների օժանդակությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG