Ֆրանսիայում մեկնարկել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ դատավարությունը։
Ելիսեյան պալատի նախկին ղեկավարը մեղադրվում է նախընտրական քարոզարշավի ընթացքում Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիից միլիոններ ստանալու համար:
Մեղադրող կողմը պնդում է, որ 2007 թվականին՝ նախագահական ընտրություններում հաղթելուց առաջ, Սարկոզիի շտաբն ապօրինի ճանապարհով շուրջ 50 միլիոն եվրո է ստացել Լիբիայի բռնապետից, ում իշխանության գալուց հետո Սարկոզին հնգօրյա ճոխ ընդունելության էր արժանացրել Փարիզում՝ թույլ տալով, որ նա իր հայտնի վրանը բացի Ելիսեյան պալատի կողքին:
Բացի նախկին նախագահից, ամբաստանյալի աթոռին են հայտնվել նաև նրա նախկին փաստաբան Թյերի Հերցոգը և նախկին դատավոր Ժիլբեր Ազիբերը։
Ըստ գործի նյութերի, 2014 թվականին Սարկոզին իր փաստաբանի միջոցով փորձել է ազդել այն ժամանակ դատախազի պաշտոն զբաղեցնող Ժիլբեր Ազիբերի վրա և տեղեկություններ ստանալ իր նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման գործի վերաբերյալ: Տեղեկությունների դիմաց Ելիսեյան պալատի նախկին ղեկավարը Ազիբերին բարձր պաշտոն է խոստացել Մոնակոյում։