Մատչելիության հղումներ

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Նեթանյահուն Սաուդյան Արաբիայում գաղտնի բանակցություններ է վարել


Իսրայելի վարչապետը ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Երուսաղեմ, 19-ը նոյեմբերի, 2020թ․
Իսրայելի վարչապետը ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Երուսաղեմ, 19-ը նոյեմբերի, 2020թ․

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը գաղտնի այցելել է իր երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Սաուդյան Արաբիա և գաղտնի բանակցություններ վարել թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ, հայտնում են իսրայելական մի շարք լրատվամիջոցներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրները։

Ըստ այդ հրապարակումների՝ գաղտնի հանդիպմանը ներկա է եղել նաև «Մոսադ» լրտեսական գործակալության ղեկավար Յոսի Քոհենը։

Նեթանյահուի գրասենյակը, Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը ոչ հաստատում, ոչ էլ հերքում են այս տեղեկությունները։

Իսրայելական աղբյուրների համաձայն՝ նախօրեին մասնավոր օդանավը Թել Ավիվից ուղևորվել է Սաուդյան Արաբիայի Նեոմ քաղաք և հինգ ժամ անց վերադարձել Իսրայել։ Ենթադրվում է, որ հենց այդ օդանավում էր գտնվում Նեթանյահուն:

Այս հանդիպումը հաջորդում է Իսրայելի և Պարսից ծոցի մի շարք երկրների միջև հարաբերությունների բարելավման փորձերին։ Թել Ավիվի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատող Արաբական Միացյալ Էմիրություններին և Բահրեյնին մտահոգում են «Մերձավոր Արևելքում Թեհրանի ապակայունացնող քայլերը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG