Մատչելիության հղումներ

Մակրոնի փոխանցմամբ` այսօր Երևան է ժամանում մարդասիրական օգնությամբ առաջին ինքնաթիռը


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ` աջակցելու Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչությանն օգնության համար կազմակերպվող դրամահավաք - հեռախոսամարաթոնին, հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Ըստ դեսպանի` Մակրոնը հայտարարել է, որ այսօր Երևան է ժամանում Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Երկրորդ ինքնաթիռը կժամանի նոյեմբերի 27-ին։

«Այս օգնությունն ուղեկցում է Ֆրանսիայի բազմաթիվ ՏԻՄ-երի և ասոցիացիաների կողմից արդեն իսկ իրականացվող ծրագրերին», - նշել է Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG