Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հարցեր


Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ հանդիպմանը Արա Այվազյանն ընդգծել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում, հատկապես վերջին ժամանակաշրջանում։ Նախարարի խոսքով՝ վերջին զարգացումները նաև շատ բան են փոխել տարածաշրջանային կայունության և անվտանգության ընկալման մեջ։

Ի շարունակություն օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցի՝ ՀՀ և ՌԴ արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները, համաձայն հաղորդագրության, կարևորել են տարբեր մակարդակներում առկա երկխոսության դինամիկայի և ինտենսիվության պահպանումը, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով:

Նախարար Այվազյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի՝ մոտակա ժամանակներս Մոսկվա աշխատանքային այց կատարելու հրավերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG