Մատչելիության հղումներ

Ըստ Մայիլյանի` ստեղծված իրավիճակից ելքի արդյունավետ ճանապարհն Արցախի անկախության ճանաչումն է


Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի համոզմամբ` անկախության միջազգային ճանաչումը Թուրքիայի և նրա վեհահսկողության ներքո գտնվող «միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից զինված ագրեսիայի արդյունքում» ստեղծված իրավիճակից ելքի առավել օպտիմալ և արդյունավետ ճանապարհն է:

«Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցված կտրուկ հրաժարումը Արցախի կարգավիճակի հարցի քննարկումից վերացնում է այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը խանգարող ցանկացած խոչընդոտ. անկախության, որը մեր ժողովրդի կողմից իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման արդյունքն է», - շեշտել է Մայիլյանն իր հայտարարության մեջ:

Ըստ նրա` եթե նախկինում պետությունները ձեռնպահ էին մնում ճանաչել Արցախի անկախությունը` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին խանգարելու մտավախությամբ պայմանավորված, ապա Արցախի դեմ զինված ագրեսիայից, նրա տարածքների մի զգալի մասի օկուպացիայից և կարգավիճակի հարցը քննարկելու Բաքվի հրապարակային հրաժարումից հետո այդ մտավախությունները կորցրին իրենց արդիականությունը:

Արտգործնախարարը գտնում է, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը և միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը կարևորագույն պայմաններ կստեղծեն տարածքային ամբողջականությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով վերականգնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG