Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են Ղարաբաղում էլեկտրաէներգիայի մատակարարման հարցը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։ Կողմերի հանդիպումը տեղի է ունեցել Շուշիում։
«Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Իլհամ Աբդուլաևը հանդիպել է Ռուսաստանի ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Սոլովյովին։ Քննարկվել են հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, գազամատակարարման ու կապի միջոցների վերականգնման հնարավորությունները։Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումներն ու խորացնել համագործակցությունը», - հայտարարել է Ադրբեջանի ԱԻՆ-ը։