Մատչելիության հղումներ

Փաշինյանը Մակրոնի հետ հեռախոսազրույցում նշել է Արցախի անկախության միջազգային ճանաչման հիմնարար նշանակությունը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Արցախում ստեղծված իրավիճակն են քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների լիարժեք վերականգնման կարևորությունը: Քննարկվել է վերջին շաբաթների ընթացքում իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց անխափան և անվտանգ վերադարձի ապահովման հարցը և նշվել է Արցախի կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանության կարևորությունը:

Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության պահպանումն ու իրավիճակի հետագա լիցքաթափումը:

«Այդ առումով ՀՀ վարչապետը նշել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնարար նշանակությունը», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին քննարկելու է Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևի նախագիծը:

XS
SM
MD
LG