Մատչելիության հղումներ

Հայաստանի նորանշանակ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ


Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկերոջ հետ:

Սերգեյ Լավրովը շնորհավորել է նախարար Այվազյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս համատեքստում ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, հայտնում են ԱԳՆ-ից:

Նրանք անդրադարձել են նոյեմբերի 10-ի համատեղ եռակողմ հայտարարության գործնական կիրառման և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մանրամասներին:

ԱԳ նախարարները քննարկել են նաև Արցախում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, խոսել Արցախում հումանիտար իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև նախօրեին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG