Մատչելիության հղումներ

Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար


Վարչապետի որոշմամբ Արա Այվազյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

Վերջինս փոխնախարարի պարտականությունները ստանձնել էր հոկտեմբերի 16-ից:

Նորանշանակ արտգործնախարարը 51 տարեկան է, նախկինում եղել է Մեքսիկայում, Կոստա Ռիկայում, Կուբայում, Հոնդուրասում, Գվատեմալայում և Պանամայում ՀՀ դեսպանը, իսկ դրանից ավելի վաղ էլ Մերձբալթյան, ինչպես նաև այլ երկրներում է զբաղեցրել դեսպանի պաշտոնը:

2 օր առաջ վարչապետը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել: Երեկ էլ Շավարշ Քոչարյանն էր ազատվել փոխարտգործնախարարի պաշտոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG