Մատչելիության հղումներ

Ըստ Ռուդենկոյի` Ադրբեջան զորախումբ ուղարկելը «Անկարայի ինքնիշխան որոշումն է»


Ռուսաստանի արտգործնախարարության շենքը, արխիվ
Ռուսաստանի արտգործնախարարության շենքը, արխիվ

Ադրբեջանում զորախմբի հնարավոր տեղակայումը Թուրքիայի ինքնիշխան որոշումն է, այսօր Մոսկվայում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Ռուսաստանցի դիվանագետի խոսքով. «Անկարայի ինքնիշխան այդ որոշումը, ըստ ամենայնի, կապված է թուրք զինվորականների՝ ռուսաստանցի զինծառայողների հետ համատեղ ստեղծվող խաղաղապահ կենտրոնի աշխատանքներին մասնակցելու հետ։ Այդ կենտրոնը զբաղվելու է [նոյեմբերի 9-ի] համաձայնագրի դրույթների կատարման ընթացքի տեխնիկական դիտարկմամբ», - նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG