Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում, 23-ը օգոստոսի, 2020
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում, 23-ը օգոստոսի, 2020

Նոյեմբերի 17-ի երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, հեռախոսազրույցների ընթացքում նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված օպերատիվ իրավիճակը և Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված ընթացիկ հարցեր:

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտներ իր գործընկերոջը՝ խաղաղապահ ստորաբաժանման արագ և արդյունավետ տեղակայման, ինչպես նաև զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման ու փոխանակման աշխատանքները կազմակերպելու համար:

Հատուկ ուշադրություն է հրավիրվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: Հայաստանի պաշտպանության նախարարն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում Ռուսաստանի միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որը պետք է զբաղվի փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրման հարցերով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտության դեպքում այս ոլորտում եռակողմ փաստաթուղթ ստորագրել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG