Մատչելիության հղումներ

Ըստ Վրաստանի վարչապետի, եկել է Հարավային Կովկասում ամերիկյան ներկայության ծավալների ընդլայնման պահը


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն և Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Թբիլիսիում, 18-ը նոյեմբերի, 2020թ․
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն և Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Թբիլիսիում, 18-ը նոյեմբերի, 2020թ․

Վրաստանի իշխանությունները կոչ են անում Վաշինգտոնին՝ մեծացնել Հարավային Կովկասում ամերիկյան ներկայության ծավալները։ Այդ մասին այսօր Թբիլիսիում, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ բանակցությունների ընթացքում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։

«Կարող եմ վստահեցնել ձեզ, որ մենք զգում ենք՝ եկել է այս տարածաշրջանում ամերիկյան ներկայության մեծացման ժամանակը», - հայտարարել է վրացական կառավարության ղեկավարը։

Պետքարտուղար Փոմփեոն տարածաշրջանային այցի շրջանակներում Թբիլիսի է ժամանել երեկ երեկոյան։ Այսօր արդեն նա հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Վրաց Ուղղափառ եկեղեցու հովվապետ Իլիա 2-րդի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG