Մատչելիության հղումներ

Ռայնիսի փողոցի փլուզված շենքի 12 բնակիչներ բնակարանի գնման վկայագրեր ստացան


Փրկարարներն ու Շտապօգնության աշխատակիցները դեպքի վայրում, 26-ը օգոստոսի, 2020թ․
Փրկարարներն ու Շտապօգնության աշխատակիցները դեպքի վայրում, 26-ը օգոստոսի, 2020թ․

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի 12 փլուզված բնակարանների սեփականատերերը բնակարանի գնման վկայագրեր են ստացել:

Հիշեցնենք, որ շենքում օգոստոսի 26-ին տեղի ունեցած պայթյունից առնվազն մեկ մարդ զոհվել է, երկու մարդ մարմնական վնասվածքներ է ստացել։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 279-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ աջակցության չափը հաշվարկվել է՝ հիմքում ընդունելով փլուզված բնակարանի մակերեսները և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ 1 քառ. մետրի համար ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները՝ 333 հազ. դրամ՝ 1քմ-ի համար:

Կառավարության որոշման համաձայն, եթե նոր ձեռք բերվող բնակարանի արժեքն ավելի ցածր է, խնայված գումարը մնում է շահառուին: Եթե գնվող բնակարանի արժեքը գերազանցում է վկայագրով տրամադրվող աջակցությանը, ապա շահառուն կարող է նաև հավելյալ գումար ավելացնել կամ ձեռք բերել այն հիպոթեկային վարկավորման միջոցով:

Բնակարանների գնման վկայագրերի համար անհրաժեշտ գումարը հատկացվել էր Կառավարության պահուստային ֆոնդից՝ վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացումը ևս վերապահելով նախարարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG