Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ընտանիքը վերադարձել է Ստեփանակերտ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահն՝ ընդգծելով՝ Արցախը պիտի ապրի։
«Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել: Մեծ փորձությունից հետո Արցախը պիտի ապրի, ու, անկախ ստեղծված իրավիճակից, մենք վստահաբար կառուցելու ենք մեր երեխաների ապագան», - գրել է Հարությունյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ կոչով դիմել է կառավարության բոլոր պատասխանատուներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն առաջիկա օրերին ընտանիքների՝ հարազատ օջախներում կրկին հաստատվելու ուղղությամբ:
«Պետք է շարունակենք արարել ու ապրեցնել Արցախը», - գրել է Հարությունյանը: