Մատչելիության հղումներ

Հրադադարն անհրաժեշտ էր հազարավոր կյանքեր փրկելու համար, բայց անորոշությունները մնում են, ընդգծում է Լը Դրիանը


Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ

Թուրքիայի դերը ղարաբաղյան հակամարտությունում և դրա կարգավորման գործընթացում, օտարերկրյա վարձկանների խնդիրը, փախստականների ճակատագիրը, բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ. այս խնդիրների վերաբերյալ Ֆրանսիան, ըստ արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի, պարզաբանում է ակնկալում Ռուսաստանից նոյեմբերի 9-ին Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կնքումից հետո:

Համաձայնագրի հետ կապված «անհստակությունները վերացնելու» անհրաժեշտության մասին նախարարը հայտարարել է երեկ՝ պատասխանելով Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների հարցերին: «Հրադադարը անհրաժեշտ էր հազարավոր կյանքեր փրկելու համար Բայց անորոշությունները մնում են», - ասել է Ժան-Իվ Լը Դրիանը:

Ըստ France-Presse լրատվական գործակալության՝ նիստին հնչել են Ֆրանսիայի, արևմտյան երկրների և ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարությանն ուղղված անգործության մեղադրանքներ: Ղարաբաղում Ռուսաստանի հովանու ներքո կնքված հրադադարի պայմանագիրն «ամրապնդում է Արևմուտքի դուրս գալը Կովկասի բոլոր դիվանագիտական գործընթացներից», - աջ ընդդիմության պատգամավոր Գի Տեզիեի խոսքերն է մեջբերում France-Presse-ը:

Լը Դրիանի խոսքով՝ բոլոր խնդրահարույց հարցերը կբարձրացվեն այսօր Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG