Մատչելիության հղումներ

Թրամփը վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Իրանի միջուկային օբյեկտին հարվածելու հնարավորությունը


Իրան - Նաթանզի միջուկային օբյեկտի ցենտրիֆուգները, արխիվ
Իրան - Նաթանզի միջուկային օբյեկտի ցենտրիֆուգները, արխիվ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օրերս քննարկել է Իրանի միջուկային հիմնական օբյեկտին՝ Նաթանզին ռազմական հարվածներ հասնելու հնարավորությունը։

Ըստ The New York Times-ի՝ նոյեմբերի 12-ին Սպիտակ տան Օվալաձև սրահում Թրամփը հանդիպել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ փոխնախագահ Մայք Փենսի, Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Քրիսթոֆեր Միլերի, Զինված ուժերի միացյալ շտաբների կոմիտեի ղեկավար Մարկ Միլի հետ և հարցրել է նրանց այդ հնարավորության մասին, բայց նրանք նախագահին չեն պաշտպանել։

Reuters-ն այսօր հայտնում է, որ ամերիկացի մի պաշտոնյա հաստատել է լուրը։ Սպիտակ տունը մեկնաբանությունից հրաժարվել է։

Բարձրաստիճան պաշտոնյաների հետ Թրամփի խորհրդակցությունը հաջորդել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցին, ուր նշված է, որ Թեհրանը շարունակում է մեծացնել հարստացված ուրանի պաշարները։

Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտի վրա հարձակումը կարող է վերաճել տարածաշրջանային հակամարտության և արտաքին քաղաքականության լուրջ խնդիրներ ստեղծել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG