Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ռուսաստանից ավելի մեծ հստակություն են ակնկալում Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանների վերաբերյալ


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ռուսաստանից ավելի մեծ հստակություն են ակնկալում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանների, ինչպես նաև այդ համաձայնության մեջ Թուրքիայի դերի վերաբերյալ: Այս մասին երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները:

Փարիզում պետքարտուղար Մայք Փոմփեոյի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի բանակցությունների թեմաների վերաբերյալ հարցին ամերիկացի դիվանագետներն արձագանքել են. - «Նրանք շատ են խոսել Լեռնային Ղարաբաղի մասին: Որպես երկու [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահողներ, նրանք [Ֆրանսիան] կիսում են նույն կարծիքը, ինչ մենք՝ մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի [խաղաղ] գործընթացում համանախագահների դերին»:

Ըստ Պետդեպարտամենտի պաշտոնյաների, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները «ճանաչել են Ռուսաստանի կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք հանգեցրել են զինադադարի, որը, փաստորեն, տևում է մոտ մեկ շաբաթ, բայց նաև խոստովանել են, որ դեռ շատ հարցեր կան, որոնք Ռուսաստանից հստակություն են պահանջում այս համաձայնագրի պարամետրերի վերաբերյալ՝ ներառյալ Թուրքիայի դերի և այլն, [իրավիճակի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ] ստանալու համար»:

XS
SM
MD
LG