Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Զոհրաբ Մնացականյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը:
Այսօր վարչապետը տեղեկացրեց, որ որոշում է կայացրել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովի ամբիոնից պատգամավորների հարցերին պատասխանելիս: Հայտարարությունից րոպեներ անց Արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը տեղադրեց Մնացականյանի հրաժարականի ձեռագիր դիմումը։
Մնացականյանը նախարար էր նշանակվել 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո։