Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Մևլյութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Այդ մասին ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությանը հաղորդել է մի աղբյուր Թուրքիայի ԱԳ նախարարությունում: Զրույցի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չկան: