Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մայա Սանդուին շնորհավորել է Մոլդովայի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
«Հուսով եմ, որ ձեր գործունեությունը Մոլդովայի նախագահի պաշտոնում կնպաստի մեր երկրների միջև կառուցողական հարաբերությունների զարգացմանը, դա անկասկած բխում է Ռուսաստանի և Մոլդովայի ժողուվուրդների հիմնարար շահերից»,- ասվում է Պուտինի ուղերձում:
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է պաշտոնապես վավերացնի ընտրությունների արդյունքները:
Ընտրություններին հաջորդող 45 օրվա ընթացքում նորընտիր նախագահը պետք է ստանձնի լիազորությունները, սակայն դա չի կարող տեղի ունենալ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից շուտ: Իգոր Դոդոնի լիազորությունների ժամկետը սպառվում է այս տարվա դեկտեմբերի 23-ին: