ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, երկու օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 725 փախստական, նրանց մեծ մասը երեկ է դա արել:
«Հայաստանի տարածքից, ռուսաստանցի խաղաղապահների և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ, կիրակի օրը Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 475 փախստական»,- ասել է Կոնոշենկովը:
Նրա խոսքով, հակամարտող կողմերը նաև զոհվածների աճյունների փոխանակում են կատարում:
«Դա տեղի է ունենում Ռուսաստանի խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության համակարգմամբ»,- ասել է գեներալ-մայորը: