Մատչելիության հղումներ

Ըստ ԱԳՆ խոսնակի, խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշիից հրաժարվելու հարց


Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց, այսօր նման պարզաբանում է տարածել Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը` պատասխանելով հարցին, թե ո՞ր փաստաթղթերում և ի՞նչ ձևով է քննարկվել Արցախի Շուշի քաղաքի հանձնման հարցը։

«Հստակ նշեմ, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Ինչպես նշվել է նաև ՀՀ վարչապետի կողմից, այդ հարցը ներառված չի եղել խաղաղ գործընթացի որևէ փաստաթղթում», - պարզաբանել է ՀՀ ԱԳն խոսնակը։

Վարչապետն այսօր ասուլիսի ժամանակ, պատասխանելով «Ազատության» հարցին, ասել էր․ - «Շատ կարևոր է հասկանալ, թե, օրինակ, կարող էինք մենք խուսափել պատերազմից: Այո, կարող էինք, եթե համաձայնվեինք Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, ներառյալ Շուշին: Այո, կարող էինք, բայց արդյոք դա՞ էր այն քաղաքականությունը, որ մենք ուզում էինք վարել: Ոչ, դա չէր այն քաղաքականությունը: Եվ Արցախի Պաշտպանության բանակը, Հայաստանի կառավարությունը, և մեր Զինված ուժերը որոշեցին ընդունել այդ մարտահրավերը, որը նետված էր Հայաստանին: Ցավոք, այդ մարտահրավերի ընդունումը չբերեց այն արդյունքներին, որը մենք բոլորս կցանկանայինք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG