Ազգային ժողովում մեկնարկում է հրատապ նիստը։ Նիստին ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պատգամավորները հարցեր են ուղղում Փաշինյանին։
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ներկա չեն նիստին։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությամ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է․ - «Ազգային ժողովն այսօր նիստ չի գումարել։ Վարչապետն Ազգային ժողովի դահլիճում այժմ հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության հետ։
«Ազատության» տեղեկություններով՝ նիստին մասնակցելու են նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։