Հայաստանում ընթացիկ ներքաղաքական իրավիճակն է քննարկել Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:
Դեսպանատան թվիթերյան էջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ վաղ առավոտյան կայացած զրույցի ժամանակ կողմերը վերահաստատել են իրենց նվիրվածությունը Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերիշխանության ամրապնդմանը:
«Քաղաքական բռնությունը և ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում», - հայտարարել է դեսպանը:
Այլ մանրամասներ չեն փոխանցվում: