Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1472-ով, բուժվածներինը՝ 1989-ով, գրանցվել է մահվան ևս 41 դեպք


Շտապ բուժօգնության ավտոմեքենա Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդունարանի դիմաց, արխիվ
Շտապ բուժօգնության ավտոմեքենա Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդունարանի դիմաց, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1472-ով՝ հասնելով 115 հազար 855-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 41 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1989-ով և հասել 74 հազար 105-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 697 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 460 հազար 606-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1738-ի, ևս 448 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 39 հազար 564 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG