Մատչելիության հղումներ

Լավրովը և Մնացականյանը հեռախոսով քննարկել են եռակողմ համաձայնության կատարման ընթացքը


ՀՀ և ՌԱ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացամակյանը և Սերգեյ Լավրովը, Մոսկվա, արխիվ:
ՀՀ և ՌԱ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացամակյանը և Սերգեյ Լավրովը, Մոսկվա, արխիվ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարրության հաղորդագրության համաձայն, այսօր Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Զոհրաբ Մնացկանյանը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Նախարարները հատուկ ուշադրություն են հատկացրել հակամարտության գոտում մարդասիրական բարդ իրավիճակին:

«Կողմերը քննարկել են Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլմահ Ալիևի, Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության գործնական իրականացումը: Անդրադարձ է եղել նաև մի շարք երկկողմ խնդիրներ»,- ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG