Այսօր Անկարայում սպասում են ռուսաստանյան պատվիրակությունը՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման հարցը:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շուրջ 20-հոգանոց պատվիրակությունը նախ հանդիպումներ կունենա Թուրքիայի ԱԳ նախարարությունում, ապա կայցելի պաշտպանության նախարարություն: Ռուս բարձրաստիճան զինվորականները թուրք գործընկերների հետ քննարկելու են համաձայնագրով նախատեսված աշխատանքների տակտիկական և տեխնիկական հարցերը՝ կողմերի տեղակայման վայրերը, անձնակազմի չափը, լիազորությունների շրջանակը:
Ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսաստանցի 1960 խաղաղապահները տեղակայվում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության համաձայն: