Մատչելիության հղումներ

Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչեց Արցախի անկախությունը


Ուրուգվայի ամենաշատ բնակչություն ունեցող Մոնտեվիդեո նահանգը, որն ընդգրկում է երկրի մայրաքաղաքը, օրենսդիր մարմնի միջոցով ճանաչեց Արցախի անկախությունը: Նիստի ընթացքում բանաձևն ընդունվեց միաձայն՝ 29 քվեով:

Հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ «Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնությունը հավասարակշռված բանակցությունների արդյունքը չէ, այլ ապօրինի ուժի գործադրման հետևանք, որն ստիպում է զիջել այնպիսի հողեր, որոնք պատմական ժառանգություն են և որտեղ անդադար հայեր են բնակվել հազարամյակներ ի վեր»:

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը հարգել Արցախի կարգավիճակը որպես անկախ պետություն, ինչը խաղաղ կարգավորման իրական ճանապարհն է, որը բերելու է հարատև խաղաղություն Արցախին ու Հայաստանին», - հայտարարում է Մոնտեվիդեոյի օրենսդիր մարմինը:

Ավելի վաղ, հիշեցնենք, Արցախի անկախությունը ճանաչել է Ուրուգվայի մեկ այլ՝ Պայսանդու նահանգի օրենսդիր մարմինը:

XS
SM
MD
LG