Մատչելիության հղումներ

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության գործողություններում կներգրավվեն Մի-8 եւ Մի -24 ուղղաթիռներ


Ռուսաստանի ՌՕՈՒ Մի-24 ուղղաթիռ, արխիվ
Ռուսաստանի ՌՕՈՒ Մի-24 ուղղաթիռ, արխիվ

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության գործողություններում ներգրավված կլինեն Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 եւ Մի -24 ուղղաթիռները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը տեղեկացնում է, որ ուղղաթիռները կներգրավվեն նյութատեխնիկական ունեցվածքի և դժվար հասանելի շրջաններ խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի տեղափոխմանը։

Հաղորդվում է, որ ուղղաթիռները Ան-124 «Ռուսլան» ռազմատրանսպորտային ինքնաթիռով արդեն Երևանի օդանավակայան են տեղափոխվել:

Ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսաստանցի 1960 խաղաղապահները տեղակայվում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության համաձայն:

XS
SM
MD
LG