Չորեքշաբթի ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) է հրավիրվել ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի (ՀՅԴ ԳՄ) ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
ՀՅԴ ԳՄ հաղորդագրության համաձայն՝ ավելի վաղ Ոստիկանություն բերման էր ենթարկվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Գեղամ Մանուկյանը, ով այնուհետև տեղափոխվել է ԱԱԾ:
Դաշնակցության Գերագույն մարմինը վստահեցնում է, որ «անկախ բռնաճնշումներից, Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ուղղված պայքարը շարունակվելու է»: