«Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ԱԱԾ-ում որպես վկա է հարցաքննվել, դուրս գալով շենքից ասաց նա: «Ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու մեջ, որպես վկա եմ հարցաքննվել», - ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության:
Ապա Վանեցյանը նորից շեշտեց, որ այս իրավիճակից կարելի էր խուսափել, եթե երկիրը, իր ձևակերպմամբ, «նորմալ կառավարվեր»:
Հիշեցնենք, որ Վանեցյանի ղեկավարած կուսակցությունը ևս այսօր մասնակցում էր 17 քաղաքական ուժերի կողմից հրավիրված հանրահավաքին: