Մատչելիության հղումներ

Նախագահը և Ամենայն Հայոց կաթողիկոսը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Երկրորդ հետ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահը և Վեհափառ Հայրապետը խոսել են երկրում ստեղծված իրավիճակի և դրա հաղթահարման ուղիների վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող վերջին եռակողմ հայտարարությանը: Նշվել է, որ այն լուրջ անհանգստություն է առաջ բերել մեր ժողովրդի մեջ: Այս համատեքստում կարևորվել է կայունության պահպանումը երկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG