Մատչելիության հղումներ

Բաքուն Ֆրանսիայի իշխանություններին կրկին հայամետ դիրքորոշման մեջ է մեղադրում


Պաշտոնական Բաքուն շարունակում է Ֆրանսիայի իշխանություններին միակողմանի հայամետ դիրքորոշման մեջ մեղադրել։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով. «Ֆրանսիական իշխանությունները հանդես են գալիս միակողմանի, ոչ օբյեկտիվ և կողմնապահ հայտարարություններով, որոնք հակասում են Փարիզի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մանդատին»։

Հաջիևը պնդել է. «Փարիզը պետք է հանդես գա չեզոք դիրքերից, բայց այն շարունակում է հայամետ քաղաքականություն վարել և անհիմն մեղադրանքներ է ներկայացնում Ադրբեջանին»։

XS
SM
MD
LG