Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ղարաբաղում ստեղծված կացությունը


ՌԴ պաշտպանության նախարարը, արխիվ
ՌԴ պաշտպանության նախարարը, արխիվ

Երեքշաբթի օրը կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Հուլուսի Աքարի հեռախոսազրույցը։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության երեկ ուշ երեկոյան տարածած հաղորդագրության համաձայն` զրույցի ընթացքում «նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը, ինչպես նաև մտքեր են փոխանակել Սիրիայում իրավիճակի կայունացման շուրջ»։

Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի հաղորդել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG