Մատչելիության հղումներ

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է հարձակումը «Ազատության» գրասենյակի վրա


Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյան, արխիվ
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյան, արխիվ

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է հարձակումը «Ազատության» երևանյան գրասենյակի վրա:

«Վերջին ժամերին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակը: Հարձակման ընթացքում փորձ է արվել վնասել լրատվամիջոցի գույքը և տեխնիկան, նախնական տվյալներով հարձակում է եղել նաև լրատվամիջոցի աշխատակիցների վրա», - ասված է կազմակերպության հայտարարությունում:

Հայաստանի ժուռնալիստների միությունը «խստորեն դատապարտում է նման քայլերը և կոչ անում զերծ մնալ լրատվամիջոցների գործունեությանն ապօրինի միջամտելուց, լրատվամիջոցների ներկայացուցիչներին սպառնալուց և նմանաբնույթ ցանկացած քայլ իրականացնելուց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG