Մատչելիության հղումներ

Երևանում շեշտում են՝ Անկարան փորձում է ղարաբաղյան գործընթացում իր ներգրավվածության թյուր տպավորություն ստեղծել


Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում, արխիվ
Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում, արխիվ

Սա Թուրքիայի հուսահատ փորձն է` ստեղծել թյուր տպավորություն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում իր հնարավոր ներգրավվածության վերաբերյալ: Այս մասին հայտարարեցին Հայաստանի արտգործնախարարությանը մոտ կանգնած «Ազատության» աղբյուրները՝ մեկնաբանելով Ղարաբաղի հարցով Վլադիմիր Պուտինին Ռեջեփ Էրդողանի արած առաջարկի մասին հաղորդումը:

CNN Turk-ը, վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրները, հաղորդել էր, թե Թուրքիայի նախագահը Ռուսաստանի նախագահին առաջարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար աշխատանքային խումբ ստեղծել, և այդ ձևաչափով աշխատանքները «կարող են սկսվել արդեն առաջիկա օրերին, ինչի արդյունքում կարող է ձևավորվել ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս բանակցությունների այլընտրանքային հարթակ»:

Կրեմլի խոսնակը չի մեկնաբանել տվյալ հաղորդագրությունը, այն պաշտոնապես չի հաստատել նաև Անկարան:

Հիշեցնենք՝ պաշտոնական Երևանը մշտապես շեշտում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

XS
SM
MD
LG