Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ ադրբեջանական կողմն ունի մեծ կորուստներ։
Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ հաղորդեց, որ նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում։
«Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր», - ասված էր հաղորդագրությունում: