Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1042-ով, բուժվածներինը՝ 731-ով, գրանցվել է մահվան ևս 21 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1042-ով՝ հասնելով 107 հազար 466-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 21 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 731-ով և հասել 64 հազար 910-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 358 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 441 հազար 174-ի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1580-ի, ևս 407 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 40 հազար 569 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG