Մատչելիության հղումներ

Ծառուկյանն ու Մարուքյանը Փաշինյանից խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպում են պահանջում


Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել։

Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպում են պահանջել։

«Շուրջ երկու շաբաթ առաջ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը չկայացավ:

Հաշվի առնելով, որ Արցախում ռազմական գործողությունները դեռևս շարունակվում են, կրկին դիմում ենք վարչապետին` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով», - ասված է հայտարարության մեջ:

Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը հոկտեմբերի 27-ին դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել, որտեղ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կքննարկվի ստեղծված իրավիճակը։

Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել էին, որ իրենց առաջարկության վերաբերյալ պաշտոնական պատասխան չեն ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG