Շուշի քաղաքում և մերձակայքում մարտեր են գնում, հայտնում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նաև կոչ է արել սպասել պաշտոնական տեղեկությունների, զերծ մնալ գնահատականներից։
Ադրբեջանի նախագահն այսօր հայտարարել է «Շուշին գրավելու» մասին, սակայն հայկական կողմը կտրականապես հերքել է նրա այդ պնդումը: