ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանյուել Մակրոնը հեռախոսով քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Պուտինն ընդգծել է միջազգային ահաբեկչության դեմ վճռական պայքար մղելու կարևորությունը:
Պուտինը նաև մտահոգություն է հայտնել Ղարաբաղում շարունակվող մարտերի և դրանցում Սիրիայից և Լիբիայից ծայրահեղականների մասնակցության կապակցությամբ:
Երկու նախագահները հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդական ջանքերը շարունակելու հանձնառությունը: