Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2476-ով, բուժվածներինը՝ 1476-ով, գրանցվել է մահվան ևս 27 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 476 -ով՝ հասնելով 104 հազար 249-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 27 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1476-ով և հասել 63 հազար 258-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 339 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 434 հազար 026-ի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1533, ևս 403 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 39 հազար 055 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG