Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) տեղեկացնում է, որ խաղաղ բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։
Ըստ հաղորդագրության, կեսգիշերից հետո Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է, իսկ բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։
Երեկ երեկոյան Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդեց, որ բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա և Շուշիի մերձակայքում։
Հովհաննիսյանն ընդգծեց՝ եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, ապա այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր:
«Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է», - ասաց ՊՆ ներկայացուցիչը: