Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՊՀ խորհրդաժողովում մեղադրել է Ադրբեջանին Ղարաբաղի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ:
«Ադրբեջանական ագրեսիան իրականացվում է Թուրքիայի ուղիղ՝ ռազմական ու քաղաքական աջակցությամբ, ինչպես նաև Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ, որոնք ահաբեկչական խմբավորումների մեթոդներով կտտանքների են ենթարկում, գլխատում ու գնդակահարում գերիներին, խոշտանգում զոհվածների աճյունները», - հայտարարել է Գրիգորյանը, հավելելով՝ Ադրբեջանի իշխանության խղճին են մի շարք ռազմական հանցագործություններ։
Գագաթնաժողովին, որն անցել է տեսակոնֆերանսի ձևաչափով, մասնակցել է նաև Ադրբեջանի վարչապետը: «Բաքուն շահագրգռված է ԱՊՀ անդամ պետությունների հետ երկկողմ, ինչպես նաև բազմակողմ համագործակցության խորացմամբ, սակայն դա անհնար է առանց ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու», - ասել է Ալի Ասադովը։