Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 210-ով՝ հասնելով 101 հազար 773-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 30 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1647-ով և հասել 61 հազար 782-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 202 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 428 հազար 687-ի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1506-ի, ևս 397 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 38 հազար 88 մարդ: