Մատչելիության հղումներ

Ըստ Զախարովայի՝ ջիհադիստների տեղափոխումը ԼՂ «կարող է Անդրկովկասում ահաբեկչական անկլավի ստեղծման հանգեցնել»


«Ջիհադիստների վերատեղակայումը Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղ կարող է հանգեցնել Անդրկովկասում ահաբեկչական անկլավի ստեղծման», - այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ստացվող տեղեկությունների համաձայն այս պահին միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց ձեռքերը թաթախված են արյան մեջ, Մերձավոր Արևելքից տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Խոսքը ծայրահեղական տրամադրություններ ունեցող վարձկանների մասին է։ Նրանք ջիհադիզմի գաղափարախոսության կրողներ են։ Այդ ամենը չի կարող չառաջացնել մեր լրջագույն անհանգստությունը, քանի որ իրադրության նման զարգացումը Անդրկովկասում ահաբեկչական անկլավի ստեղծման հեռանկար է նախանշում», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG