Մատչելիության հղումներ

Անկարայի պնդմամբ՝ «Փարիզը կատարյալ կախվածության մեջ է հայտնվել հայկական շրջանակներից»


Թուրքիայի ԱԳՆ շենքը Անկարայում, արխիվ
Թուրքիայի ԱԳՆ շենքը Անկարայում, արխիվ

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, թե պաշտոնական Փարիզը «կատարյալ կախվածության մեջ է հայտնվել հայկական շրջանակներից»։

Թուրքական դիվանագիտական գերատեսչությունն այսպես է մեկնաբանել Ֆրանսիայի տարածքում թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության կասեցման վերաբերյալ երեկ երեկոյան կայացված որոշմանը։

«Ֆրանսիայի կառավարության այս որոշմանը կհետևի Անկարայի կոշտ պատասխանը», - նշված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Պաշտոնական Անկարան նաև պնդում է, թե «Գորշ գայլեր» կազմակերպություն ընդհանրապես գոյություն չունի, իսկ ֆրանսիական կառավարության որոշումը իր բնույթով «երևակայական է, երեսպաշտական և սադրիչ»։

XS
SM
MD
LG