Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) տեղեկացնում է, որ կեսգիշերից հետո ադրբեջանական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։
Ըստ հաղորդագրության, Շուշիի ուղղությամբ կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան։
Տուժած քաղաքացիների մասին մանրամասներ ԱԻՊԾ կհրապարակի ավելի ուշ։